Liga-Tech

 

 

 

 

 
Մեր մասին
 

     Բանկային ոլորտում ժամանակակից լուծումների հանդեպ աճող պահանջարկը ակնհայտ դարձրեց յուրահատուկ բիզնեսի ստեղծման անհրաժեշտությունը: Այս տենդենցին հետեւելով՝ 2005թ. ստեղծվեց «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն: Կարճ ժամանակահատվածում «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն ձեռք բերեց կայուն գործընկերներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ հուսալի կապեր հաստատեց մի շարք հայտնի արտասահմանյան ընկերությունների հետ, որոնց հավատարմագրված ներկայացուցիչն է հանդիսանում ՀՀ-ում:
    «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների եւ ֆորումների՝ առաջինը տեղեկանալով բանկային արդիական տեխնոլոգիաների եւ սարքավորումների վերաբերյալ ին‎ֆորմացիային:
    «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն կհանդիսանա Ձեր հավատարիմ ուղեկիցը բանկային սարքավորումների աշխարհում լավագույն ընտրության եւ Ձեր խնդիրների ճշգրիտ լուծման ճանապարհին:

    «Լիգա-Տեք» նշանակում է ժամանակակից տեխնիկա եւ սերվիս առաջարկող գործընկերների լիգա:


    «Լիգա-Տեք» ՍՊԸ-ի  նպատակն է՝

  • բավարարել ժամանակակից բանկային սարքավորումների, դրամ մշակող մեքենաների եւ կից ապրանքների արագ աճող պահանջարկը Հայաստանում,

  • ստեղծել հաջողակ համագործակցություն մատակարարների եւ գնորդների հետ,

  • համախմբել հաճախորդների կարիքները եւ առաջարկել նրանց խնդիրների լուծման համակարգային մոտեցում,

  • ապահովել պատվիրատուներին սարքավորումների բարձր տեխնիկական սպասարկումով: